Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն

Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն
04.06.2025 | 15:22

Հայաստանի Երրորդ Հանրապետության տակ ականները շարվել են 1994-ի զինադադարից անմիջապես հետո: Տեղեկացվածներն ու հետազոտողները գիտեն, որ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների կիրառման առաջին փորձարկումը եղել է Հայաստանում՝ 1996-ի նախագահական ընտրության ժամանակ:

Խնդիրը Նախագահ Տեր-Պետրոսյանի հեռացումը չէր, խնդիրը տեխնոլոգիաների փորձարկումն էր, որը հետագայում հաջողությամբ իրականացվել է Սերբիայում, Վրաստանում, ՈՒկրաինայում, հյուսիսաֆրիկյան ու մերձավորարևելյան երկրներում, ի վերջո, 2018-ին Հայաստանում: Պատահական չէ, որ Արշալույսի հայտնի քեֆի ժամանակ Վանոն Քլիթոնին «մեր էր քրֆում»:

Հիմա արդեն մեծ գաղտնիք կամ հատուկ գիտելիք չի պարունակում հանգամանքը, որ «քաղաքացիական հասարակություն», «իրավապաշտպաններ» ու «ազատ մեդիա» եզրույթների անվան տակ դեռևս 1990-ականներից ներդրվել ու զարգացվել է գործակալական ցանց, որն իր ամբողջ հզորությամբ հարվածեց հայկական պետությանն ու կործանեց այն 2018-ին (հայ ժողովրդի բուռն օվացիաների ուղեկցությամբ):

Եվ եթե 2008-ին չլինեին Սերժ Սարգսյանի քաղաքական ունակությունները և բանակցային հմտությունները, ապա հենց 2008-ին էր արվելու այն, ինչը տեղի ունեցավ 2018-ից հետո՝ պետության կազմաքանդում, պատերազմում պարտություն ու կապիտուլյացիա, Արցախի հանձնում, հետո Հայաստանի ու հայ ժողովրդի «դենացիոնալիզացիա» ու «դեհումանիզացիա»:

Եթե կարծում եք, թե 2008-ին դա արվելու էր Տեր-Պետրոսյանի ձեռքերով, ապա սխալվում եք. Մարտի 1-ի կազմակերպիչներն ու շահառուները արդեն մարտի 1-ին էին առաջին պլան բերել Նիկոլին ու հենց նրան էին կարգելու իշխանություն, որպեսզի անի այն, ինչը արեց 2018-ից հետո: Անշուշտ, սրա մասին գիտեն Հայաստանի նախկին 3 նախագահները, բայց դեռ լռում են:

Այնուամենայնիվ, պատմությունը վաղ թե ուշ լույս է սփռելու Մարտի 1-ին նախորդած ու հաջորդած օրերին Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների տանիքների ներքո գործող հատուկ ծառայությունների գործունեության վրա:

Մի օր հրապարակվելու է, թե որ երկրների «դիվանագետներն էին» եփում Մարտի 1-ը, այնուհետև դեպքի վայրից էվակուացնում «ստրելոկներին» ու փողոցում մարդասպանության համար «սուրհակ անող» Նիկոլին:

Պարզվելու է նաև, թե ինչու Մարտի 1-ին բոլորը պայմանավորվեցին, որ ցուցարարները շարժվում են դեպի մատենադարան կամ կայարան, իսկ Նիկոլը ցուցարարներին բարիկադավորեց Մյասնիկյանի արձանի դիմաց: Նաև մի օր հրապարակվելու է, թե ինչու այն ինչ չստացվեց 2008-ին, ստացվեց 2018-ին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ